News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել վերիմաստավորել դոլարի դերը, որը վերածվել է ողջ աշխարհում թողարկող երկրի ճնշման գործիքի, միաժամանակ նշելով, որ վստահությունը դոլարի հանդեպ աշխարհում ընկնում է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է ֆինանսներին, նշեմ. հիմնական գլոբալ գործիքներն այստեղ ստեղծվել են դեռեւս Բրետոն-Վուդյան համակարգի շրջանակում 75 տարի առաջ։ Նրան 70-ականներին փոխարինելու եկած Յամայկայի արժութային համակարգը, հաստատելով դոլարի գերակայությունը, ըստ էության, չի լուծել գլխավոր խնդիրները, առաջին հերթին՝ արժութային հարաբերությունների եւ առեւտրային փոխանակման հավասարակշռվածությունը։ Այդ ընթացքում ի հայտ են եկել նոր տնտեսական կենտրոններ, բարձրացել է տարածաշրջանային արժույթների դերը, փոխվել ուժերի եւ շահերի հավասարակշռությունը»,- ասաց պետության ղեկավարը՝ հանդես գալով ՊՄՏՀ-ում։

«Ակնհայտ է, որ այդ խոր փոփոխությունները պահանջում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ադապտացում, դոլարի դերի վերիմաստավորում, որը, դառնալով համաշխարհային պահուստային արժույթ, այսօր վերածվել է թողարկող երկրի ճնշման գործիքի մնացած աշխարհի վրա։ Ի դեպ, իմ կարծիքով, ամերիկյան ֆինանսական իշխանությունների, նաեւ քաղաքական կենտրոնների մեծ սխալն այն է, որ իրենք են խափանում իրենց առավելությունները, որոնք ստեղծվել են Բրետոն-Վուդյան համակարգի ստեղծման ժամանակ, վստահությունը դոլարի հանդեպ պարզապես ընկնում է»,- ամփոփել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ