News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Մեյփլվուդ քաղաքում կատուն վերապրել է լվացքի մեքենայում մեկ ժամ լվացքը, հաղորդում է Fox News-ը:

Չորեքշաբթի՝ հունիսի 19-ին, Ստեֆանի Քերոլ Քիրհոֆը որոշել էր լվանալ հագուստը: Նա միացրել  էր մեքենան՝ առանց նկատելու որ նրա մեջ է նրա մեկ տարեկան Ֆելիքս անունով կատուն:

«Պետք է, որ ես մի քանի րոպեով շրջված լիինեի, երբ տեղավորում էի իրերը: Ես չեմ տեսել, թե ինչպես է նա մտել այդտեղ», — պնդում է կինը:

Մեկ ժամ անց կինը բացել է մեքենայի դուռը եւ ներսում Ֆելիքսին գտել:

Նրա դստեր՝ Աշիի խոսքով մոր մոտ հիստերիկ լաց է սկսվել եւ նա իրեն օգնության է կանչել: Բառացիորեն մի քանի րոպե անց Քերոլ Քիրհոֆը հոր հետ անասնաբուժական կլինիկա է գնացել: Այնտեղ կենդանու վիճակը ծայրահեղ են գնահատել:

Անասնաբույժներն ընդգծել են, որ Ֆելիքսը հրաշքով ողջ է մնացել: Վերականգնվելու համար նրան թթվածնային խցիկ են տեղափոխել: Բժիշկների հաշվարկներով՝  վերականգնման ընթացքը մի քանի շաբաթ կտեւի: Պրոցեդուրաների շնորհիվ կատուն արդեն սկսել է ուտել:

Քերոլը նշել է, որ թթվածնային խցիկը նրանց օրական մոտ 1000 դոլար է արժենում: Բոլոր ծախսերը ծածկելու համար ընտանիքը GoFundMe-ում դրամահավաք է սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ