News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ տեղի կունենա աշխարհում ամենաթանկարժեք ամուսնալուծությունը. Amazon-ի հիմնադիր միլիարդատեր Ջեֆ Բեզոսը կփոխանցի իր շուտով արդեն նախկին տիկնոջն առցանց գնումների ոլորտում իր հսկա ընկերության մասնաբաժնի ավելի քան 4 տոկոսը, գրում է The Guardian-ը:

Ակնկալվում է, որ դատավորը կստորագրի 38 մլրդ դոլարի չափով Amazon ընկերության մասնաբաժինը փոխանցելու մասին փաստաթղթերը:

Ամուսնալուծության արդյունքում 49-ամյա Մաքենզի Բեզոսը կզբաղեցնի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում չորրորդ հորիզոնականը:

Մաքենզին, որն ամուսնացել էր Բեզոսի հետ 1993 թվականին՝ Amazon ընկերության գործունեության մեկնարկից մեկ տարի առաջ, որը սկսել էր աշխատել Սիեթլի ավտոտնակներից մեկում, հայտարարել էր, որ պետք է կիսվի անհամաչափ գումարով եւ խոստացել աշխատել այդ ուղղությամբ, մինչեւ «սեյֆի դատարկվելը»:

Նա հայտարարություն էր արել Giving Pledge կայքում, որը ֆիլանտրոպների նախաձեռնություն է՝ ստեղծված ներդրող Ուորեն Բաֆետի եւ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կողմից: Հայտարարության մեջ կինը կոչ էր արել աշխարհի ամենահարուստ մարդկանց ծախսել նրանց ունեցվածքի առնվազն կեսը բարեգործական նպատակով:

Ինքը՝ Ջեֆ Բեզոսը, հպարտությամբ եւ հիացմունքով է ընդունել իր տիկնոջ բարեգործական որոշումը:

Նշվում է, որ հայտնի մարդկանց ամուսնալուծությունների պատմության մեջ այս դեպքն ամենաթանկարժեքն է. նախորդը տեղի էր ունեցել 1999 թվականին, երբ արթ-դիլեր Ալեք Ուայլդենսթայնը վճարել էր նախկին տիկնոջը 2.5 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ