News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սուպերմարկետում պաղպաղակը լպստած եւ տեղը դրած ամերիկուհուն 20 տարվա բանտարկություն է սպառնում։ Ընդ որում՝ իր գործողությունները նա տեսանկարահանել է եւ տեղադրել սոցցանցում։ Տեսահոլովակը վիրուսային էր եւ հավաքել է 11 միլիոն դիտում, գրում է SkyNews-ը։

Այն նկարահանվել է Տեխասի նահանգի Լուֆքին քաղաքի Walmart սուպերմարկետում։

«Մեր խուզարկուներն աշխատում են, որպեսզի պարզեն կասկածյալի ինքնությունը, որը վիրուսային դարձած տեսահոլովակում լպստում է Blue Bell Tin Roof  պաղպաղակը։ Հենց որ նրա ինքնությունը պարզվի, ոստիկանությունը նրան կալանելու օրդեր կստանա երկրորդ աստիճանի քրեական հանցագործություն կատարելու մեղադրանքով»,- ասվում է տեղի ոստիկանության հայտարարությունում։

Երկրորդ աստիճանի քրեական հանցագործության մեղադրանքը նախատեսում է 20 տարվա բանտարկություն եւ տուգանք 10 հազար դոլարի չափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ