News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինացի մուլտիմիլիոնատիրոջ կինը դատի է տվել Վանկուվերի կառավարությանը՝ կապված 200 000 դոլար վճարելու պահանջի հետ: Այդ գումարը նա պետք է վճարի 20,4 մլն դոլար արժողությամբ առանձնատան համար, որտեղ չի բնակվում, հաղորդում է.

Վանկուվերը Հյուսիսային  Ամերիկայում բնակարանների մենաթանկ շուկաներից է, եւ փորձագետներն ասում են, որ այդտեղ գները զգալիորեն աճել են չինացի ներդրողների շնորհիվ:

2018թ. Վանկուվերի կառավարությունը որոշել էր հարկեր սահմանել դատարկ տների համար:

Մուլտիմիլիոնատիրոջ կինը գնել էր Վանկուվերի ամենաթանկ շրջաններից մեկում՝ Բելմոնտ ավենյուում, օվկիանոսի տեսարանով առանձնատունը: Նա հերքում է, որ առանձնատունը դատարկ է: Կնոջ փաստաբանները պնդում են, որ հողատարածքը ծրագրվում էր վերակառուցել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ