News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակչուհուն ձերբակալել են լուրջ իրավախախտման համար. նա միզել է պաղպաղակի պատրաստման սարքի մեջ, հաղորդում է Americaru-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ նա միզել է իրեն պատկանող բիզնեսի կողքին գտնվող խանութում պաղպաղակի պատրաստման սարքի մեջ: Կինը նաեւ քչփորել է քիթն ու ձեռքերը մտցրել ապրանքի մեջ, թքել կոնտեյների մեջ:

Բոլոր դեպքերը ֆիքսել են հսկողության տեսախցիկները: Խանութի տերերը ցնցված են իրենց հարեւանի պահվածքից:

«Նման պահվածքը կարող է ոչնչացնել մեր բիզնեսը, դա ընդհանրապես վտանգավոր է կյանքի համար»,- ասել են նրանք:

Կինը հարեւանությամբ մթերային խանութ ունի: Նա բազմիցս խնդրել է իր հարեւաններին զուգարան գնալ եւ հենց այդ ժամանակ էլ զբաղվել է վնաս տալով: Խանութի տերերը կարծում են, որ նա վրեժ է լուծել կայանատեղիի եւ այցելուների հետ կապված վեճերի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ