News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանացի պարուհի Խուանա Սանզ Գարսիան ելույթի ժամանակ զոհվել է պիրոտեխնիկական սարքի պայթյունից, հայտնում է BBC-ն։

Պարուհին, որը 30 տարեկան էր, հանդես էր գալիս Super Hollywood Orchestra խմբի կազմում, երբ նրա կողքին բեմի վրա տեղի է ունեցել պայթյունը։ Դա կատարվել է տեղական ժամանակով գիշերը ժամը 2-ին։ Նա անգիտակից վիճակում անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ շուտով մահացել է։

Բժիշկը եւ բուժքույրը, որոնք եւս եղել են հանդիսատեսների թվում, փորձել են մինչ շտապօգնության գալը առաջին օգնություն ցույց տալ պարուհուն։

Խուանա Սանզը 15 հոգուց բաղկացած Super Hollywood Orchestra խմբի գլխավոր պարուսույցն ու պարուհին էր։

Խումբը պետք է փակեր Լաս Բեռլանասում չորս օր շարունակվող փառատոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ