News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Սյունիքի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին ազատվել է պաշտոնից։ Այս մասին NEWS,am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից:

«Արշավիր Գևորգյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է կադրերի ռեզերվում: Ոստիկանության համակարգում նման կադրային փոփոխություններ միշտ լինում են»,- հայտնեցին Ոստիկանությունից։

Նշենք, որ Արշավիր Գևորգյանը նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը, նա Սյունիքի ոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2016թ-ի հոկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ