News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

2017-ին բիոհաքինգի մի քանի հաջող ռեսուրսների հիմնադիր Ջո Քոենը 10 հազար դոլար է առաջարկել նրան, ով իր համար «իդեալական աղջիկ» կգտնի, տեղեկացնում է USA.one-ը։

32-ամյա գործարարի խոսքով՝ դրանից առաջ նա փորձել էր ժամադրությունների համար բոլոր ծառայությունները եւ անգամ մարդիկ վարձել, որոնք իր համար պրոֆիլներ են լրացրել հավելվածներում, բայց անհաջող։ Այդ ժամանակ տղամարդը հայտարարություն է հրապարակել, որում թվարկվել են «աղջկան» ներկայացվելիք պահանջներն ու շռայլ պարգեւատրություն ցանկացածին, ով կօգնի գտնել նրան։ Պահանջների մեջ են ինտելեկտի բարձր մակարդակը, ազնվությունը, բարությունը, Հարավային Կալիֆոռնիա տեղափոխվելու պատրաստակամությունը։ Ցանկալի հատկանիշների մեջ են սերն առողջ ապրելակերպի հանդեպ եւ հրեական ծագումը։

Զարմանալի է, որ «բարձր ինտելեկտով» կինը, որին չեն վախեցրել Ջոն ու նրա բարձր ակնկալիքները՝ էմոցիոնալ ահաբեկչության թեթեւ երանգով, այնուամենայնիվ, գոյություն ունի՝ 24-ամյա Էլիանա Ֆերդմանը։ Հաջորդ մայիսին զույգը ծրագրում է ամուսնանալ։ Ջոն եւ Էլիանան ծանոթացել են Ֆեյսբուքում մեկուկես տարի առաջ, երբ նա նկատել է աղջկան «մարդկանց ցուցակում, որոնց կարող էր իմանալ»։

Էլիանան ասում է, որ իրենք ակնթարթորեն լեզու գտան։ Զույգը նման բնութագրեր եւ անցյալ ունի. նրանք նույն ֆիլմերն էին նայում ու սիրում խոսել նույն թեմաներից; երկուսն էլ մեծացել են օրթոդոքսալ հրեական ընտանիքում, բայց ժամանակի ընթացքում նրանց կրոնական հայացքները թուլացել են։ Աղջիկն ասում է, որ հայտարարության մասին իմացել է ապագա ամուսնու հետ ծանոթանալուց հետո՝ այն «ծիծաղելի» համարելով, եւ շատ ավելի է հուզվել այն առումով, թե կհամապատասխանի արդյոք Ջոյի բազմաթիվ պահանջներին։

Հասկանալի է, բանը մեկ բաժակ սուրճի շուրջ ժամադրությամբ եւ կինո գնալով չի սահմանափակվել. Քոենը հարսնացուին ստիպել է մի շարք ստուգումներ անցնել, ներառյալ IQ թեստը, մաթեմատիկայի իմացությունը եւ խոսքի գրագիտությունը, որպեսզի համոզվի, որ իրենք համատեղելի են։ Էլիանան փայլուն է գլուխ հանել այդ ամենից։ Հայտարարությունում նշված «պարգեւատրման» գումարով տղամարդը աղջկան գնել է նշանադրության մատանի։ «Ես հայտարարությունը հրապարակել էի՝ հույսով, որ ողջ կյանքիս համար զույգ կգտնեմ, եւ կարծում եմ, որ Էլինան հենց այդպիսին է,- ասում է Ջոն։- Մենք միասին ենք արդեն մեկուկես տարի։ Նա գեղեցիկ է, խելացի, լայն մտահորիզոն ունի, հիանալի շփվում է մարդկանց հետ ու բոլոր կետերով համապատասխանում է իմ ցուցակին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել