News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շան հետ համատեղ քունը նպաստավոր ազդեցություն է ունենում առողջության վրա եւ օգնում ավելի ամուր քնել։ Անգամ եթե շունը մեծ է եւ աքացի է տալիս։

Մեյո կլինիկայում (ոչ առեւտրային կազմակերպություն, մեկն աշխարհի խոշոր մասնավոր բժշկական եւ հետազոտական կենտրոններից, գտնվում է Ռոչեսթր քաղաքում, ԱՄՆ) վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ եթե անգամ շան ներկայությունը մահճակալում անհանգստացնում է մարդկանց, նրանք, միեւնույն է, քնում են շատ ամուր, գրում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով Mirror-ին։

Հետազոտությանը մասնակցել է 40 մարդ, որոնք քնի հետ կապված խնդիրներ չեն ունեցել, եւ վեց ամսականից փոքր նույնքան էլ շուն։ Բոլոր մարդիկ քնել են ավելի լավ իրենց սիրելի ընտանի կենդանիների հետ, միեւնույն ժամանակ, շների չափը, ինչպես նաեւ այն, թե որքան հանգիստ են նրանք իրենց պահել գիշերը, ոչ մի կերպ չեն ազդել արդյունքի վրա։

Կլինիկայի ներկայացուցիչ Լոիս Կրանը մեկնաբանում է. «Ընտանի կենդանիներ ունեցողները հաճախ մեղքի զգացողություն են ունենում, որ ցերեկը շատ ժամանակ հեռու են իրենց սիրելի կենդանիներից։ Միասին քնելը իրավիճակը բարելավելու լավ միջոց է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ