News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադոլֆ Հիտլերի սիրուհու՝ Եվա Բրաունի ներքնազգեստը Մեծ Բրիտանիայի աճուրդում վաճառվել է ավելի քան 6000 ֆունտ սթեռլինգով, գրում է Daily Mail-ը։

Երկու հագուստներից յուրաքանչյուրի մեկնարկային գինը կազմել է 800 ֆունտ սթեռլինգ։

Սպիտակ ներքնազգեստը՝ կնոջ ասեղնագործ անվանատառերով արտադրված է եղել Բավարիայում՝ 1944թ․։

Յուրօրինակ լոտերը վաճառվել էին Թաուչեսթերում «Համբերտ եւ Էլիս» աճուրդային տանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների իրերի հավաքածուի սեփականատիրոջ կողմից, որը դրանք 50 տարի պահպանել էր։

Եվա Բրաունը Հիտլերին հանդիպել էր 1929թ․, երբ 17 տարեկան էր, իսկ Հիտլերը՝ 40 տարեկան։

1936թ․ նրանք արդեն միասին էին ապրում, սակայն միասին պաշտոնական միջոցառումների չէին գնում։

1945թ․ ապրիլին Բրաունը մեկնել էր Բեռլին՝ Հիտլերի մոտ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բրաունը եւ Հիտլերը ամուսնացել են բունկերում, իսկ հաջորդ օրն ինքնասպան են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ