ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը գործնականում հնարավորություն չունի սահմանափակելու նավթատար լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով։
«Մենք հիմա վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, դրանով ամեն օր և ամեն գիշեր շատ նավեր են անցնում։ Շատ շատ նավեր՝ բեռնված նավթով»,- ասել է ամերիկացի առաջնորդը սեպտեմբերի 2-ին Սպիտակ տանը ելույթ ունենալիս։ «Չեմ ուզում չափազանց համարձակ և չափազանց անխոհեմ խոսել, բայց առայժմ նրանք գործնականում ոչինչ չեն արել, որպեսզի կարողանան դրան խանգարել,- ավելացրել է Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։- Եվ մենք կփորձենք, որ այդպես էլ մնա»։
Թրամփը նաև պնդել է, որ Իրանը մոտ է տնտեսական փլուզմանը։ «Նրանց գործերը շատ վատ են ընթանում, այնպես որ դա միայն ժամանակի հարց է»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ին Օրմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը գերազանցել է 17 մլն բարել նավթը։





























