News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ։ Հայցվոր կողմը դատարանից պահանջում է ՝ պարտավորաեցնել պատասխանողին՝ հերքել  զրպարտություն համարվող տվյալներն, ինչպես նաև գումար փոխհատուցել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար։ NEWS.am–ի հետ զրույցում  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքումյանը հայտնեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել սեպտեմբերի 12–ին ԱԺ–ում իր ելույթում Սերգեյ Բագրատյանի կողմից հնչեցրած արտահայտությունները։

Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած հաշվետվությունը սին է, բացվածքները տրված չեն։ Նա վստահեցրեց՝ կարճ ժամանակում կապացուցեն դա, ու կառավարությունն էլ կարող է օգտվել այդ տվյալներից. «Շինարարության ընթացքում կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպվել են, մինչդեռ հայ մասնագետների գնահատմամբ՝ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի քան 20 միլիոն դոլար։

Ընդամենը 48 տեխնիկա և 2 կատլավան է փորված, և հաշվում են մեր պետության վրա 400 միլիոն դոլար ու մտածում, որ այդպես կարող են շանտաժի ենթարկել մեր կառավարությանը ու մեր ժողովրդին ծանր դրության մեջ դնել»,–հայտարարել էր պատգամավորը։ Այս արտահայտությունները հայցվոր կողմը համարում է զրպարտչական բնույթի և պատասխանողից, որպես փոխհատուցում պահանջում է 1 մլն դրամ։

Հայցադիմումը դատարան է մուտք եղել սեպտեմբերի 24–ին և մակագրվել Երևան քաղաքի դատարանի դատավոր Սարգիս  Երիցյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ