News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 30-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին եւ տիկին Հո Չինին:

Ողջունելով Սինգապուրի վարչապետի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Սինգապուրի վարչապետի Հայաստան կատարած այցելությունը կնպաստի Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ձեւավորված հարաբերությունների եւ առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց երկու երկրների միջեւ շփումները տարբեր մակարդակներում, որոնք զարգանում են եւ նորանոր ոլորտներ ընդգրկում: Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաեւ երկու ժողովուրդների միջեւ եղած պատմական առնչություններին, մասնավորապես, Սինգապուրի հայ համայնքի ունեցած դերին, ապա ի դեմս վարչապետի իր գնահատանքը հայտնեց երկրի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի եւ համայնքի հոգեւոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

Հայոց Հայրապետը գոհունակությամբ խոսեց նաեւ Սինգապուրում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մասին՝ նշելով, որ առաջիկայում Սինգապուրի հայ համայնքը կունենա նաեւ իր հոգեւոր հովիվը, ով կկազմակերպի համայնքի հոգեւոր կյանքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետին ներկայացրեց, որ Սինգապուրի հայկական եկեղեցին հանդիսանում է միջեկեղեցական համագոյակցության եւ միջկրոնական երկխոսության միջավայր եւ քրիստոնեական շատ համայնքներ, որոնք չունեն եկեղեցի Սինգապուրում, իրենց ծիսական արարողություններն անցկացնում են հայկական եկեղեցում: Հայոց Հովվապետը տեղեկացրեց վարչապետին Սինգապուրի հայկական եկեղեցու հիմնադրման հոբելյանի կապակցությամբ 2020 թվականին ծրագրվող հայրապետական այցի մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ զրույցի համար՝ Սինգապուրի վարչապետն անդրադարձավ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված հարաբերություններին եւ գործակցության հետագա զարգացման հեռանկարներին:

Պրն. Լի Սյեն Լուն, խոսելով Սինգապուրի հայ համայնքի մասին, հաստատեց, որ համայնքի անդամները մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքի տարբեր ասպարեզներում: Վարչապետն անդրադարձավ նաեւ պատմական հայկական եկեղեցուն, որն առաջին քրիստոնեական եկեղեցին է տարածաշրջանում, ինչպես նաեւ Սինգապուրում ազգային փոքրամասնությունների եւ կրոնական համայնքների համար ստեղծված ազատություններին:

Հանդիպումից հետո Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Ալեք եւ Մարի Մանուկյան» Գանձատուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ