News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք շատ մտահոգված ենք այն միջադեպի կապակցությամբ, որ տեղի ունեցավ ձեր ամսագրի խմբագրության նկատմամբ, հույս ունենք, որ դա կբացահայտվի եւ հեղինակները պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին, նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հանդիպմանը ներկա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:

«Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաեւ բարոյապես ձեր կողքին ենք, շատ բարձր ենք գնահատում ամսագրի գործունեությունը»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն եւ տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ