News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն դրսեւորեն՝ խնդրի կարգավորման արդյունավետ լուծում գտնելու համար: Այս մասին հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նա նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ուղղությամբ գործունեության շրջանակում օժանդակում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

«Հիմա այդ տարածաշրջանում իրադրությունը խաղաղ է, բայց մեզ մտահոգում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լուծում գտնելու բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Ինձ թվում է, որ պետք է ավելի զուսպ լինել՝ փոխզիջումային լուծումներ գտնելու եւ առաջ ընթանալու համար, որովհետեւ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում մարդիկ խաղաղություն եւ զարգանալու համար նորմալ կյանք են ցանկանում: Մենք ամեն ինչ կանենք, որ արդյունավետորեն կատարենք միջնորդի դերը»,- ասել է նա:

«Անչափ կարեւոր է, որ ագրեսիվ հռետորաբանություն չլինի, որովհետեւ այն ոչ միայն թույլ չի տալիս քայլեր կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլեւ հետագա երկխոսության համար անչափ վատ ֆոն է ստեղծում»,- իր հերթին հայտարարել է Միրզոյանը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, ապա Հայաստանը, ինչպես եւ նախկինում, դրան մեծ կարեւություն է տալիս, եւ մենք շնորհակալ ենք Ռուսաստանի միջնորդական դեակատարման համար: Հայաստանի իշխանությունները հավատում են խաղաղ երկխոսությանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ