News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել է մոդելյոր եւ պարուսույց Նարիման Ալիմջանովի (Գրիգորյան, ծնվ․ 1985թ․) մահվան հանգամանքները։ Նրա մարմինը հայտնաբերվել էր հունվարի 14-ին՝ Տաշքենդի Յաշնաբադի շրջանում գտնվող այն տանը, որտեղ նա ապրում էր, հայտնում է Gazeta.uz-ը։

Հունվարի 17-ին հաղորդվել էր սպանության մեջ կասկածվողի կալանավորման մասին։ Նրան կանխամտածված սպանության մեղադրանք էր առաջադրվել։

Ինչպես հստակեցրել էին գլխավոր դատախազությունում, հետաքննության ընթացքում պարզվել էր, որ կասկածյալը 1996թ․ ծնված Ա․Ա․-ն է։ Նրա խոստովանական ցուցմունքների համաձայն, հունվարի 13-ին, մոտ ժամը 9։00 ինքը դուրս է եկել տնից՝ նպատակ ունենալով տիրանալ Նարիման Ալիմջանովի դրամական միջոցներին։ Նա զանգել եւ տեղեկացրել է դիզայներին, որ մտադիր է այցելել նրան։ Նրա մոտ դանակ եւ մեկ լիտրանոց շշով բենզին է եղել։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ Ա․ Ա․-ն կանխամտածված սպանել է դիզայներին եւ նրա տնից 625 դոլար, երկու iPhone սմարթֆոն, ավտոմեքենայի բանալի ու երկու դանակ, որոնցով մարմնական վնասվածքներ են հասցվել դիզայներին, տարել։ Հանցագործության հետքերը թաքցնելու համար նա բենզին է լցրել եւ հրդեհել բնակարանն ու Նարիման Ալիմջանովի մարմինը, որից հետո դուռը փականով փակել է։

Երկու հեռախոսները, ավտոմեքենայի բանալիները եւ դանակները կասկածյալը նետել է Կարասու ջրանցքը։ 225 դոլարը փոխել է սումի, մի մասը ծախսել իր կարիքների համար, հայտնել են դատախազությունում։

Հանցանքի վայրերը խուզարկելիս օպերատիվ աշխատակիցները ջրանցքում հայտնաբերել են երկու դանակները, իսկ Ա․Ա․-ի մոտ 400 դոլար, 1,06 մլն սում, էլեկտրոնային ծխախոտ եւ մի զույգ ականջակալներ՝ որպես իրեղեն ապացույցներ։

Նախնական հետաքննության ժամանակ նշանակվել են դատաբժշկական եւ դակտիլոսկոպիկ փորձաքննություններ, ինչպես նաեւ անցկացվել է կասկածյալի ցուցմունքների հետաքննություն դեպքի վայրում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ