News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ, այժմ Աբովյան քաղաքում վարձով բնակվող 16-ամյա Արտակ Հարությունյանի մոտ 4 ուռուցք է հայտնաբերվել` 3-ը ողերի արանքում, մեկն էլ ոնաշարին: NEWS.am-ի հետ զրույցում Արտակի մայրը` Լիլիթ Հարությունյանը պատմեց, որ որդու մոտ հիվանդությունը սկսվել է 2015 թվականից:

«2015 թվականին վիրահատել ենք 7.5 սմ-անոց ուռուցքը, որը երիկամի մոտ էր հայտնաբերվել: Վիրահատությունից մեկ ամիս անց ինքը շատ ուժեղ ցավեր ուներ ողնաշարի շրջանում: Բժիշկն ուղարկեց իրեն ՄՌՏ-ի, որը ցույց տվեց, որ 3 ուռուցք առաջացել է  ողերի արանքում եւ մեկն էլ ողնաշարի վրա: Այսինքն` ուռոցքը մեծանում է, կպնում է ողնուղեղին եւ երեխուն տանում է պարալիզացման, ինքնազգացողության վատացման: Ես շատ հիվանդանոցներում եմ եղել, սակայն, ցավոք սրտի, այստեղ  բուժումը հնարավոր չէ իրականացնել, քանի որ ուռուցքը չի ենթարկվում ոչ ճառագայթի, ոչ քիմիոթերապիայի: Որդուս բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում, ինչն էլ մեծ գումարների հետ է կապված: Գոնե միայն հասնեմ էնտեղ, մտածում եմ, որ որդուս կօգնեն»,- պատմեց նա:

Լիլիթը Արտակին 3 ամսականից միայնակ է մեծացնում: Ամուսինը նույն հիվանդությունից է մահացել 16 տարի առաջ:

Արտակը հաշմանդամության 2-րդ կարգ ունի, անչափահաս է, բայց նույնիսկ ՄՌՏ հետազոտություն անելու համար ինքը խնդրի առաջ է կանգնում. «Որ գնում եմ հիվանդանոց, ասում եմ անչչափահաս է երեխան, հաշմանդամության կարգ ունի, չեն ասում չենք անի, ասում են կհերթագրենք, ամռանը ձեր հերթը կհասնի, բայց երեխային այս պահին է պետք էդ հետազոտությունը, բայց չեմ էլ կարողանում բողոքեմ, քանի որ չեն մերժում»:

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Լիլիթ Հարությունյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 077 28 07 89  եւ հաշվեհամարին:

Լիլիթ Հարությունյանի հաշվեհամարները հետեւյալն են`

Արդշինբանկ

USD 2479600096590000

EUR 2479600096590010

RUR 2479600096590020

AMD 2470056808377610

Տպել
Ամենաշատ