News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանում շարունակվել է Հրնտ Դինքի սպանության գործով դատավարությունը։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոսից», դատական նիստի ժամանակ Սամսունի ժանդարմերիայի այն ժամանակվա հրամանատար Սերդար Յուջելը հեռուստակապով միացել է դատարան եւ հայտնել, որ ժանդարմերիայում Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին լուսանկարելու եւ տեսանկարելու  հրամանն ինքն է տվել, սակայն որեւէ բան չի ասել Թուրքիայի դրոշով նկարվելու մասին։

«Ես մամուլում տեսա այդ կադրերը, որտեղ Սամասթը Թուրքիայի դրոշով էր։ Ես դրա հետ կապ չունեմ, ացի այդ մամուլում հայտնված կադրերը մեր նկարածը չէր։ Այն տեղի է ունեցել ժանդարմերիայի թերացման հետեւանքով, որի պատճառով ծառայողական հետաքննություն էի սկսել»,–ասել է նախկին հրամանատարը։

Սամսունի ժանդարմերիայի նախկին հրամանատարի հայտարարությունից հետո դատական նիստը հետաձգվել է։

Տպել
Ամենաշատ