News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Եթե վարույթն իրականացնող մարմինը լավ ուսումասիրեր այդ մեքենայի պարամետրերը, կհասկանար, որ դա «Porche Cayenne»-ի ամենահագեցված մոդելն է եղել, եւ չի կարող այդ մեքենայի արժեքը 6 միլիոն 500 հազար դրամ լինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ոստիկանության տարածած հայտարարությանը, որում նշվում է, թե ՀՖՖ նախկին նախագահը 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։

«Դա ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, չգիտեմ, թե դա ինչով է հիմնավորվում, չեմ տիրապետում գործի նյութերին, բայց որ այդ ներկայացրած տվյալներն իրականության հետ չեն կարող որեւէ կապ ունենալ, դա քննությունը ցույց կտա։ Այս ամենը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվող արշավի հերթական տարր է»,– ասաց նա։

Մակինյանն անդրադարձավ իրավապահ մարմինների հայտարարություններին եւ դրանց հաջորդած՝ համացանցում տարածվող լուրերին․ «Ասում էին՝ Ռուբեն Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ֆիզիկական ուժ է գործադրել, հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել, ֆիզիկական ուժեղ ցավ, անձին ապօրինի ազատությունից է զրկել։ Ի՞Նչ պարզվեց, չնայած պարզից էլ պարզ էր՝ դատարանը չհաստատեց դա, ուղղակի չհաստատեց։ Ոստիկանությունը, երբ հաղորդագրություն է տարածում, թող հիշի ՀՖՖ-ի հաղորդագրությունը՝ Զեյթունի կարի ֆաբրիկիայի հետ կապված, ինչ–որ հարյուրավոր միլիոնների մասին էր խոսքը, որ հափշտակություններ են կատարվել, ի՞նչ եղավ այդ գործը։ Հիմա կասեն նախաքննությունն ընթացքի մեջ է, այո, նախաքննությունը ձեւական առումով՝ ընթացքի մեջ է, բայց քննիչներն օբյեկտիվորեն հասկացել են, որ այդ գործը տապալված է, որովհետեւ որ դաշտը գնում են ստուգողական չափումներ անելու, պարզվում է՝ աշխատանքներն ավելին է կատարված, քան նախագծում եւ նախահաշվում եղել է։ Հիշեցնեմ Ռուբեն Հայրապետյանի խոսքը, որ մի բան էլ դեռ ՀՖՖ-ն է իրեն պարտք մնալու»։

Մակինյանն անդրադարձավ նաեւ ոստիկանության նույն հաղորդագրության մեջ նշված մեղադրանքին, ըստ որի ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից, ապա այն ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։

«Եթե խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ վաճառքն իրականացվել է աճուրդներով, աճուրդը բաց, հրապարակային գործընթաց է եւ գույքի իրական արժեքն այն արժեքն է, որով աճուրդի ժամանակ դա վաճառվում է։ Համոզված եմ, որ աճուրդն անցկացվել է բաց, թափանցիկ, դրա մասին համոզված եմ, որ քաղաքապետարանը տեղեկություններ հրապարակած կլինի իր պաշտոնական կայքում։ Ոմանց ցանկությունն է, որ այդպես լինի, Ռուբեն Հայրապետյանի դեպքում իրականությունը տրամագծորեն հակառակն է»,- ասաց պաշտպանը։

Մակինյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ իրականացվող այս արշավն իշխանության կողմից սկսվել է դեռ նախորդ աշնանը․ «Իշխանությունը բոլոր լծակներն օգտագործում է, ամբողջ իր իրավապահ ռեսուրսը, միայն ԱԱԾ-ն ներգրավված չէ, ամեն դեպքում մենք չգիտենք, որ ներգրավված է Ռուբեն Հայրապետյանի դեմ իրականացվող արշավում։ Ոստիկանությունն առաջամարտիկն է, բոլոր քրեական գործերը, որ հարուցվել են Ռուբեն Հայրապետյանին ենթադրաբար առնչվող, հարուցել է ոստիկանությունը։ Ես երկրորդ անգամ արդեն ոստիկանությանը գրավոր հարց եմ ուղղել, Ռուբեն Հայրապետյանին մարտի 16-ին, ապօրինաբար ազատությունը սահմանափակելու հիմքերի եւ հիմնավորումների մասին, մինչեւ այսօր պատասխան չկա։

Մակինյանը իրավասու մարմիններից ակնկալում է, որ նույն ջանասիրությամբ  կզբաղվեն իր ներկայացրած հաղորդմամբ․ «Ես 10 օր առաջ հաղորդում եմ ներկայացրել ենթադրյալ՝ խոշտանգման, ապօրինի ազատությունից զրկման գործով այս տուժող անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու, քանի որ մենք փաստաթղթերով հիմնավորված վարույթ իրականացնող մարմին ներկայացրել ենք փաստական տվյալներ, որ տվյալ անձը 2016 թվականի ամռանը առանձնապես խոշոր չափերի 3 դրվագով խարդախություն է կատարել, վարկեր է վերցրել, առանց սեփականատերերի գիտության, թույլտվության, կանխիկացրել եւ իր հայեցողությամբ ծախսել, ներդրել բիզնեսում, նաեւ իմ դիտարկմամբ փողերի լվացում է կատարել։ Ամեն դեպքում այն ջանասիորւթյունը, որ պետական մարմինները կիրառում են Ռուբեն Հայրապետյանի դեմ, չենք տեսնում դրա 1 տոկոսն այն դեպքում, երբ շատ ակնհայտ փաստական տվյալներ ենք ներկայացնում»։

Տպել