News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից 22-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 4 դեպք էլ հաստատվել է աշխատակիցների մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«46-ը թեստավորվել են եւ 22-ի մոտ դրական արդյունք է եղել։ Թեստավորվել են 5 աշխատակից, որոնցից 4-ի մոտ եղել է դրական»,- ասաց մամլո խոսնակը։

Նա նշեց, որ տարեցներից ոչ մեկ չի հոսպիտալացվել. «Իրենք անսիմպտոմ են, իրենց հոսպիտալացնելու խնդիր չի եղել։ Մեկուսացվել են հաստատության ներսում։ Չորս աշխատակիցները, որոնց մոտ սիմպտոմներ են ի հայտ եկել, նրանք հոսպիտալացվել են»։

Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ թեստավորումն իրականացվել է՝ ելնելով աշխատակիցների առողջական վիճակի վատթարացումից. «Տարեցներին թեստավորել են այն տրամաբանությամբ, թե սիմպտոմներ ունեցող աշխատակիցներից, որոնք որ տարեցի հետ են շփում ունեցել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ