News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կարոլինայից ողբացող որդին ցանկացել է միայն արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպել իր մոր համար, սակայն թաղման արարողության ժամանակ նայելով դագաղի մեջ՝ նրա զարդերով եւ հագուստով անծանոթ կնոջ է տեսել, հայտնում է USA.one-ը։

75-ամյա Քեթրին Բ. Ուայթի դին պետք է լիներ դագաղի մեջ՝ Alexander Funeral Home-ում, բայց նրա տեղը զբաղեցրել է 91-ամյա Իլիզ Մաքկինիսի դին: Ըստ Mirror-ի՝ Մաքկինիսը նույն քաղաքում մահացել է մեկ օր առաջ եւ տեղափոխվել նույն թաղման բյուրո: Իլիզի ընտանիքի որոշ անդամներ թաղման ժամանակ կասկածել էին, որ ինչ-որ բան այն չէ՝ մտածելով, որ կինը նման չէ իրեն, բայց դա վերագրել էին զմռսմանը: Ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ Մակքինիսի տեղը այլ մարդ է գրավել: Ավաղ, երկու ընտանիքների համար փորձություններն այսքանով չեն ավարտվել: Մոտ ժամանակներս Իլիզի հարազատները ստիպված կլինեն արտաշիրմել Ուայթի դին, որը թաղվել էր նախքան այս խառնաշփոթը, էլ չենք խոսում սթրեսի մասին: «Նա դրան արժանի չէր,- ընդգծել է Ուայթի որդի Ջերի Բոումանը, ով մոր մահից առաջ խնամել էր նրան,- Ոչ ոք դրան արժանի չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ