News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիներն իրենք իրենց երկրի  մեջ շատ մեծ խնդիրներ ունեն, եւ այդ խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար  նորից կարող են շարունակել ռազմական գործողությունները Հայաստանի հետ սահմանին, սա իրենց քաղաքականությունն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարցերով պատասխանատու, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը:

«Ռազմական գործողություններով իրենք իրենց խնդիրներից ժողովրդի ուշադրությունն են շեղում, ինչպես որ Թուրքիայի նախագահն արեց` Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելով, նույնն էլ Ալիեւն է անում: Նրանք միշտ այս խնդիրն ունեն, եւ եթե զգան, որ մենք մի քիչ տկարացած ենք, պիտի հարձակվեն»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, որ կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին, արքեպիսկոպոսն ասաց, որ դա մեծ ֆարս է. «Իրենք չգիտեն, որ մենք շատ ավելի վատ բաներ կարող ենք  անել, բայց մենք չենք ուզում  մարդ արարածին վնաս հասցնել: Իրենք երբեք այդպիսի քայլի չեն դիմի, մենք հանգիստ պետք է լինենք: Բոլոր այս խնդիրների պատճառը Ալիեւն է, որովհետեւ Ալիեւը շատ վատ վիճակի մեջ է: Նա իր ժողովրդի կողմից հարգված ու սիրված չէ, որովհետեւ ժողովուրդը շատ վատ վիճակի մեջ է»:

Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը վստահ է, որ եթե մի անգամ էլ հարձակվեն ադրբեջանցիները, ապա հետեւանքները շատ վատ են լինելու իրենց համար. «Հավանաբար կուզեն մեզ հյուրընկալել Բաքվում, կուզեն, որ մինեչև Բաքու գնանք, իրենց մի լավ դաս տանք ու նոր վերադառնանք: Արցախյան ազատամարտի ժամանակ էլ իրենք Թուրքիայից ու Աֆղանստանից աջակցություն ստացան, եւ ի՞նչ եղավ, փախան: Մեզ համար թեկուզ մեկ հայ զինվորի մահը շատ մեծ դժբախտություն է, իսկ իրենց համար հարյուրավոր զինվորիների մահը ոչինչ է»:

Արքեպիսկոպոսը սահմանին կանգնած զինծառայողներին եւ սահմանին ապրող բնակչությանը քաջություն մաղթեց եւ իր օրհնությունն ուղարկեց:

ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները դադարեցնել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ