News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաղորդել է Սպիտակ տան մոտակայքում տեղի ունեցած կրակոցների մանրամասները, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ 51-ամյա մի տղամարդ է մոտեցել պարեկային սպային, ով գտնվում էր Սպիտակ տան մոտ` 17-րդ փողոցի եւ Փենսիլվանիայի պողոտայի անկյունում գտնվող իր դիրքերում:

Տղամարդը սպային ասել է, որ զենք ունի, եւ երբ պարեկը մոտեցել է նրան, տղամարդն արագ շարժում է կատարել` ինչ-որ առարկա հանելով հագուստից: Այնուհետեւ կասկածյալը դիրք է ընդունել, կարծես պատրաստվում է կրակել: Այդ պահին գործակալը կրակել է կասկածյալին իրանին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանկարծակի հեռացել է ճեպազրույցից Սպիտակ տանը կրակոցների պատճառով, որոնք հնչել են ԱՄՆ նախագահի աշխատակազմի շենքի մոտ:

Մեկ մարդ է հոսպիտալացվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ