News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մինսկում սկսվել են բողոքի ցույցի մասնակիցների ձերբակալությունները: Ինչպես հայտնում է բելառուսական TUT.BY պորտալը, հրապարակում մարդկանց հավաքվելուց կես ժամ անց սկսվել են ձերբակալությունները: «Ընդ որում, ուժայինները մոտեցել են լրագրողներին եւ պահանջել են չնկարահանել:

Մարդիկ ժամը 19-ի մոտ սկսել են հավաքվել Անկախության հրապարակում: Բարձրախոսը ներկաներին հիշեցրել է գործող օրենսդրության խախտման մասին, ապա հրապարակում հայտնվել է ՕՄՕՆ-ը, ավտոզակեր եւ միկրոավտոբուսներ: Անկախության հրապարակ տանող ստորգետնյա անցումները փակել են մետաղական պատնեշներով:

Անվտանգության ուժերը շրջափակել են հրապարակը եւ չեն թողնում մարդկանց դուրս գալ, շրջափակման մեջ է հայտնվել մոտ հազար մարդ: Նրանք ստուգել են լրագրողների փաստաթղթերը եւ նախազգուշացրել են, որ սկսելու են «մաքրել»: Ժամը 19:30-ի սահմաններում հրապարակում սկսվել են ձերբակալությունները: «Մեր թղթակիցի խոսքերով՝ մարդկանց առանց ուժի գործադրման մտցնում են ոստիկանական ավտոմեքենաների մեջ»,- նշում է գործակալությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ