News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ եւ չարաշահումներ կատարելու մեջ։

Հանձնաժողովի կայքի աղբյուրի փոխանցմամբ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման եւ տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։

Ըստ տեղեկությունների, քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որի՝ Գեղամ Վարդանյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա։ Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջեւ, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար եւ մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։

«Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իրականացնում է նախարարի գործառույթներ եւ կոչված է համակարգելու ներքին շուկաների եւ ինֆորմացիզացիայի աշխատանքները, որոնք բառացիորեն ձախողել է։ Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետեւանքով տապալվել է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները, ինչը միտված է ապահովելու Եվրասիական տնտեսական հաձնաժողովի անդամ երկրների մաքսային եւ այլ թվայնացված ընդհանուր համակարգերի շահագործման անխափանությունը»,-ասաց մեր զրուցակից ԵՏՀ պաշտոնյան՝ ընդգծելով, թե կա վարկած, որ հայկական կողմը միտումնավոր է անգործություն դրսեւորում՝ հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ