News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեսթ եմ հանձնել, որի պատասխանը ևս դրական էր:

Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում:

Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

Տեղեկացնում եմ, որ իմ բացակայության ընթացքում ինձ կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:

Խնդրում եմ բոլորին առավել լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության սահմանված կանոնները, լինել ավելի զգոն և զգույշ:

Բոլորիդ առողջություն եմ մաղթում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանը թույլատրել է զբոսաշրջիկներից բացի բոլորի մուտքը երկիր
Բանկիրը նախազգուշացրել է «տնտեսական համավարակի» վտանգի մասին COVID-19-ի պատճառով
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր առողջությանը հարվածած համավարակի նկատմամբ հաղթանակը մեզ մեկ այլ` տնտեսական համավարակ արժենա...
Ի գիտություն սփյուռքահայ դիմորդների. Ընդունելության համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը փոխվել է
Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը...
Գերմանիայում բարձր են համարում կորոնավիրուսի անվերահսկելի տարածման հավանականությունը
Առայժմ վարակումների հիմնական մասը բաժին է ընկնում երիտասարդներին եւ միջին տարիքի ներկայացուցիչներին․․․
ԱՀԿ-ն նախկինի պես մտահոգված է ԼՂ-ում մարտական գործողությունների էսկալացիայով
Եվրամիությունը Վրաստանը բացառել է անվտանգ երկրների ցուցակից
Ամենաշատ