News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 05
USD
511.25
EUR
622.14
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ չի բացառում Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը: Սակայն նա նշել է, որ ՌԴ այցի համար հրավեր չի ստացել նախագահ Վլադիմիր Պուտինից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այո, հանդիպում հնարավոր է: Նման հանդիպումներ նախկինում եւս եղել են: Ամեն ինչ կախված է օրակարգից: Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են»,-ասել է նա ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում:

«Բազմիցս այցելել եմ Մոսկվա նախագահ Պուտինի հրավերով: Այս տարի նույնիսկ մի քանի անգամ: Բարձր մակարդակով նման շփումները սովորական երեւույթ են գործընկեր երկրների եւ հարեւանների միջեւ: Նախագահ Պուտինը եւս բազմիցս այցելել է Ադրբեջան»,-հավելել է նա:

Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին հանրաքվեի անցկացմանը:

Նա հավելել է, որ չի մերժում Ղարաբաղում դիտորդների եւ խաղաղապահների տեղակայումը, սակայն Բաքուն իր պայմաններն է առաջ քաշում: «Մենք դա չենք մերժում: Սակայն մենք մեր պայմանները առաջ կքաշենք, երբ գա ժամանակը»,-ասել է Ալիեւը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմը պարտվեցինք անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ
Մենք պատերազմը հաղթելու հնարավորություն չունեինք. մենք բավարար համալրված չենք եղել 2020 թվականի պատերազմի համար, բավարար…
Գերմանիայում կոչ են արել Մինսկի խմբին ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Համոզված ենք, եւ այդ մասին հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի այս հակամարտության քաղաքական կարգավորմանը...
Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են «Կարմիր խաչ»-ին
Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը…
Թուրքական հետախուզությունը հրամայել է ահաբեկիչներին շարժվել դեպի Ադրբեջանին միացված Ղարաբաղի տարածքի խորքը
Տարածաշրջանում նոր բախումների դեպքում սեփական մարդկանց ունենալու ցանկության հետ միասին թուրքական հետախուզությունը նախատեսում է նաեւ բնակեցնել նոյեմբերի 10-ի պայմանագրով հայ բնակչության կողմից լքված տարածքները...
Խաղաղ համակեցության շանս չունենք. մարզվեք, կրթվեք, շատ երեխա ունեցեք ու պատրաստվեք հաջորդ փուլին. Էլիբեգովա
Կափարիչը թռել ա, պանդորայի արկղը բացվել ա եւ այդ հայատյացությունը այսուհետ ստացել ա լեգիտիմ իրավունք արտահայտվելու…
«Դիվանագիտությունը սիրում է լռություն». ԱԳ նախարարը ընթերցեց իր հայտարարության տեքստը, իսկ հարցերին չպատասխանեց
Ինչպես եւ մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել եւ շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում...
Ամենաշատ