News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռազմաճակատում զոհվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը: Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում: Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներ,

Պահը պատմական է.

Կերտվում է ապագան։

Այստեղ՝ Արցախում պատմությունն ավելի քան մոտ է, ավելի քան զգալի։

Այստեղ կամքդ ու ոգիդ առավել քան ամուր են, առավել քան մարտական։

Հայ մարդու ինքնագիտակցության մեջ կյանքը դաջվել է, որպես բարձրագույն արժեք։

Յուրաքանչյուր հայորդի, ով անմահացել է, պաշտպանելով իր Հայրենիքը՝ մեր պատիվը,մերն է, իմը, քոնը։

Անձնական կորուստը բոլորիս ցավն է։

Արցախյան ռազմաճակատում անմահացավ նաև ՀՀ ՊՆ Հատուկ ջոկատային, Ապրիլյան և հուլիսյան պատերազմների ակտիվ մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, ՀՀ և Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալներով պարգևատրված Թաթուլ Հակոբյանը՝ եղբայրս։

Իմ եղբայր, Թաթուլ.

Հպարտ եմ քեզնով, հպարտ եմ լինել քո եղբայրը.

ամուր ենք պահում ու պահելու մեր հայրենի հողը՝ հետ մղելով թշնամուն մարտի դաշտից՝ հանուն ու ի պատիվ հավերժ հիշատակի քո ու մեր բոլոր հերոսների։ Ճիշտ ինչպես դուք արեցիք դա առանց վարանելու՝ ձեր կյանքի գնով։

Բառերն անզոր են փոխանցել այն, ինչ զգում եմ։

Ինչ էլ ասեմ, քիչ է, այն չէ։

Եղբայրս, Թաթուլ,

Դու զոհեցիր կյանքդ՝ հանուն կյանքի։

Թաթուլի ու իր նման տղերքի շնորհիվ է կերտվում հաղթանակը:

Նրա մտքում էր հաղթանակը, նրա մտքում էր խաղաղությունը։

Փա՛ռք քեզ, իմ Հերոս եղբայր։

Քո ոգին ապրելու ու տեսնելու է հաղթանակը։

Չկասկածե՛ք, լավ է լինելու։

Չկասկածե՛ք, հաղթելու ենք։

Կառուցելու ենք, շենացնելու ենք։

Փա՛ռք հայոց բանակին,

փա՛ռք մեր անվախ զինվորին, հավերժ փառք իրենց կյանքի գնով նվիրական պարտքը կատարած մեր հերոսներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ