News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է Վիսկոնսինում՝ ընտրությունների արդյունքը որոշող նահանգներից մեկում վերահաշվարկ պահանջելու մտադրության մասին:

«Չնայած անհեթեթ հարցումները որպես ընտրողների կամքը ճնշելու մարտավարություն օգտագործելուն՝ Վիսկոնսինում թեկնածուների միջեւ տարբերությունը չափազանց փոքր է, ինչպես մենք ակնկալում էինք: Տեղեկություններ կան Վիսկոնսինի մի քանի շրջաններում խախտումների վերաբերյալ, որոնք լուրջ կասկածներ են հարուցում արդյունքների արժանահավատության վերաբերյալ: Նախագահը վերահաշվարկ պահանջելու բոլոր հիմքերն ունի, եւ մենք անմիջապես դա կանենք»,- ասված է Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի հայտարարության մեջ:

Մի շարք առանցքային նահանգներում ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, ինչը կապված է փոստով ուղարկված քվեաթերթիկների մեծ քանակի հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բացի այդ, Թրամփի շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու համար՝ հաշվարկին հետեւելու հնարավորություն չունենալու պատճառով:

Փենսիլվանիայում պաշտոնյաները CNN-ին հայտնել են, որ նահանգի ընտրությունների արդյունքները, ամենայն հավանականությամբ, կգան նույնիսկ ուրբաթ առավոտից էլ շուտ, չնայած որ սկզբում դրա հավանականությունը քիչ էր, հայտնում է BBC-ն: Չնայած դրան՝ Թրամփն արդեն հայտարարել է, որ հաղթում է Փենսիլվանիայում:

Փենսիլվանիան լիովին կարող է որոշել այս ընտրությունների ճակատագիրը, բայց կա մեկ այլ տարբերակ: Այժմ Բայդենը հաղթում է Թրամփին Միչիգանում, Վիսկոնսինում, Արիզոնայում եւ Նեւադայում:

Ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ արդեն կանխատեսել են Բայդենի հաղթանակը Վիսկոնսինում եւ Արիզոնայում: Եթե այս տվյալները պաշտոնապես հաստատվեն, եւ Բայդենը պահպանի առաջնորդությունը Նեւադայում ու Միչիգանում, Փենսիլվանիայի արդյունքները այլեւս չեն ազդի վերջնական արդյունքի վրա:

Վիսկոնսինում ձայների հաշվարկն ավարտվել է: CNN-ը եւ NBC-ն կանխատեսում են Բայդենի հաղթանակն այս առանցքային նահանգում: Սա գումարած 10 ընտրական ձայն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ