News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինչպես մենք, այնպես էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտոնն ստանձնելիս երդվել են անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության պահպանման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք մեր ուժերի ներածին չափով ամեն բան արել և անում ենք՝ քաղաքացիական համերաշխության խաթարում թույլ չտալու համար։

Սակայն այս օրերին, խուսափելով ներկայանալ Ազգային ժողով և չկատարելով պատգամավորական մանդատի շրջանակներում ստանձնված պարտականությունները, «Իմ քայլի» պատգամավորները դրժում են տրված երդումը՝ խորացնելով և լարելով երկրում տիրող առանց այդ էլ չափազանց լարված իրադրությունը, քանի որ պրոցեսներն այսպիսով գնում են ոչ թե իրավաքաղաքական, այլ քաղաքացիական անհնազանդությունների միջոցով։

Հարգելի՛ գործընկերներ,

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ձեզ ներկայանալ աշխատանքի և դուրս գալ երկխոսության մյուս քաղաքական ուժերի հետ, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ։

Հիշեցնում եմ ձեր իսկ տված պատգամավորական երդումը՝

Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,-գրել է Էդմոն Մարուքյանը:

Ինչպես մենք, այնպես էլ "Իմ քայլը" խմբակցության պատգամավորները պաշտոնն ստանձնելիս երդվել են անել ամեն ինչ քաղաքացիական...

Опубликовано Edmon Marukyan Среда, 11 ноября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար
Հիմա էլ որոշել է ծառայության համար զարգացման հնգամյա ռազմավարություն եւ դրանից բխող միջոցառումների...
Ամենաշատ