News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին, Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության եւ Քննչական կոմիտեի ղեկավարներին՝ իրականացնելու օրենքով սահմանված քայլեր եւ գործողություններ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, որը վերջինս գրել էր նախօրեին. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ պշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Ըստ ԲՀԿ-ի՝ այս գրառումն իր մեջ առերեւույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 եւ 226.2. հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը:

«Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այլեւս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության եւ Հայաստանի հասարակության համար: Այդ պաշտոնին նրա մնալու յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հորդորում ենք ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու եւ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»,- գրված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ