News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախցիները, ժամանելով Ստեփանակերտ, բազմաթիվ խնդիրների առջեւ են կանգնում, շատերը բնակության վայրի խնդիր ունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

«Ստեփանակերտում աժիոտաժ է, բոլորը գալիս են Ստեփանակերտ, մեծ պրոբլեմների առջեւ են կանգնում։ Գյուղերից եկած մարդիկ կան, որոնք անգամ հագուստի խնդիր ունեն,  հադրութցիները, օրինակ, ընկած են դռնեդուռ, որ վարձով բնակարան ճարեն։ Շատ տանտերեր խուսափում են վարձով տալու տները, նախկին փորձից են խուսափում, երբ մարդիկ եղան՝ մտան, էլ դուրս չեկան։ Հենց հիմա փորձում են դպրոցներ հարմարեցնել, հյուրանոցներում տեղավորել։ Քաոս է, երկարաժամկետ որեւէ լուծում այս պահին չկա, Ստեփանակերտն էլ կիսավեր վիճակում է, ինքն էլ խնդիր ունի։ Նույնիսկ շենք կար, որ վթարային էր, մարդկանցից բանալիները վերցրել էին, հիմա ասում են՝ հետ վեցրեք, գնացեք ապրեք։ Հարցնում ենք՝ այդ ինչպես, ասում են՝ դե ինչ անենք, տարբերակ չկա։ Անընդհատ հարցնում ենք՝ ինչպես եք պատկերացնում մոտ 2000 քմ կմ վրա այդքան մարդու տեղավորելը, ասում են՝ մի բան կանենք։ Նախագահը սիրուն գրում է՝ տարիների ընթացքում բոլորին ապահովելու ենք։ Ոնց պատերազմից առաջ անվտանգութան երաշխիք չէր տրվում, այդպես էլ՝ հիմա։ Քաոս է, որի վերջը չի երեւում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ քաղաքացիներից ոմանք էլ վերադառնում են Արցախ՝ իրենց ունեցվածքը տեղափոխելու Հայաստան։

Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը մի քանի օր է՝ փորձում է արտահերթ նստաշրջան հրավիրել, սակայն չի հաջողվում։

«Չենք կարողանում օրակարգը հաստատել տանք, քանի որ Սամվել Բաբայանի թիմը հրաժարվում է։ Գերադասում են նստել իրենց տներում, աշխատավարձ ստանալ»,- նշեց նա։

Ստեփանակերտում, պատգամավորի խոսքով, դեռեւս լիովին վերականգնված չեն ենթակառուցվածքները։

«Գազ չկա մեծ մասում, լույսը երկար անջատումներով է։ Ինտերնետը պահի տակ լինում է, չի լինում, նույնը նաեւ հեռախոսակապը։ Կոմունիկացիաների մեծ մասը վնասված է, վերանկանգնումը երկար է տեւում»,- նշեց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Ստեփանակերտ ժամանող դպրոցակններին այժմ գրանցում են՝ դպրոցներից գոնե մեկի աշխատանքը վերականգնելու համար։

«Մի դպրոցը փորձում են բացել մինչեւ 9-րդ դասարանցիների համար, մյուսը՝ ավագ դպրոց, առայժմ ցուցակագրում են երեխեքին, նաեւ ուսուցիչների, բայց նախարարը ինքը չկա։ Կրթության նախարարը տեղում չի, Երեւանում է»,- նշեց նա։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Ամենաշատ