News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորանոր հանձնվող հողեր. Ով ինչ է անում Արցախի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1.Հետհրադադարային Արցախում թշնամին ձգտում է նորանոր տարածքներ կորզել։ Մեր կողմից արդեն մարտական դիրքեր են հանձնվել Մարտունու, Մռավի («Եղնիկներ») ուղղությամբ, հարավային ռազմաճակատում թշնամին «դե մենք մի մոմենտ ստե մտել էինք» թյուրքական հին ու բարի հիմնավորմամբ փորձել է տիրանալ Շոշ գյուղին, Մխիթարաշենը մնացել է մեզ, բայց «Զոնտիկներ» իջնելն անհնար է դարձված թշնամու կողմից և այսպես շարունակ։

2.Իսկ պատճառն այն է, որ 26 տարի շարունակ իրենք ավելի շատ ձգտեցին դեպի Արցախ, քան մենք։ Պատճառն այն է, որ այս օրերին իրենց կողմից գործում է կուռ պետություն, իսկ մեր կողմից՝ Աստված գիտի, թե ինչ։ Որովհետև մեր կողմում պետական այրերը, համարելով, որ «օֆ-է՜յ, պրծանք, հիմա թող ռուսները ջառմեն քաշեն», մտածում են միմիայն սեփական իշխանությունը պահելու ուղղությամբ՝ այդ նպատակով հենց այս օրերին փակ հանդիպումներ ունենալով տարբեր շահերի խմբերի, հասարակության տարբեր շրջանակների հետ և վերջիններիս կենդանի աջակցությունն ստանալու համար վախեցնելով, որ «մե՛զ պաշտպանեք, թե չէ ռոբասերժաքոչապիցցայակերները որ եկան, ձեզնից են լուծելու պարտության վրեժը»։

3.Երեկ շատերը հավանել էին գրառմանս միջի աստվածաշնչային մեջբերումները։ Դե, այս դեպքում էլ տեղին է Երեմիայի մարգարեության 21-րդ գլխի 14-րդ համարը․ «Ըստ ձեր չար ընթացքի՝ ես կպատժեմ ձեզ, կրակ կվառեմ ձեր անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը (Եւ արարից այցելութիւն ի վերայ ձեր ըստ չարութեան գնացից ձերոց, եւ վառեցից զհուր յանտառս նորա եւ կերիցէ շուրջ զնովաւ զամենայն)»…

ՆՈՐԱՆՈՐ ՀԱՆՁՆՎՈՂ ՀՈՂԵՐ․ ՈՎ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ • Հետհրադադարային Արցախում թշնամին ձգտում է նորանոր տարածքներ...

Опубликовано Էլբակեան Էդգար Понедельник, 23 ноября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ