News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաեւ Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։ Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ եւ կառույցներ, մասնավորապես, տարբեր երկրներում գործող  Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ եւ գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով եւ ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։ Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային եւ հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության եւ ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։ Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին եւ գործընկեր 16 կուսակցություններին՝ իրենց բողոքի գործողությունների եւ առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետեւյալ կազմակերպություններն ու կառույցները՝

1.      Քուվեյթի Ազգային կառույցներ

2.      ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

3.      Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն

4.      ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն

5.      ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն եւ Լիբանանի Երիտասարդական Միություն

6.      Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն

7.      ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

8.      ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

9.      ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն

10.  ՀՅԴ Հյուսիսային եւ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ

11.  ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե

12.  Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ

13.  ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

14.  ԱՄՆ Արեւելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե

15.  ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ