News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

«Ինձ համար մտահոգիչ չէ, թե իրավապահներին ինչ պիտի ասի, որ անեն, ինձ համար մտահոգիչ է հայրենիք կորուստը, ինչը արդեն փաստ է»,- ասաց գեներալ-գնդապետը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած 42 մլն դոլարի անպիտան զենք ձեռք բերելու գործին, ապա Մովսես Հակոբյանն ասաց։

«Թող հարցնի Անդրանիկ Քոչարյանին, իր հետ խոսել է այդ մասին, որոշակի տեղեկություններ ունի և հարցրեք քննչական մարմիներին, թե իմ դերակատարությունը որն է եղել: Այդ մարդը հիվանդ է, հիվանդ: Հոգիս հանգիստ է, ես հայրենիք չեմ տվել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել, ասաց, որ թող նախ բացատրեն՝ ինչու էին սկզբում ստել, հետո էլ ասել էին, թե Մովսես Հակոբյանը կորոնավիրուսով է վարակված եղել, դրա համար են հանել, ինչը, նրա խոսքով՝ այդպես չէր:

«Երկրորդը՝ հարցրեք հրամանատարական շտաբում գտնվողներին, թե ում բարոյահոգեբանական վիճակն է բարձրացրել, կարծում եմ՝ արդյունքները փաստում են՝ բարձրացրե՞լ է, թե ոչ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տպավորություն է, որ իրենք ապրում են զուգահեռ Հայաստանում, որտեղ չկան գերիներ, կորցրած հայրենիք. Արման Աբովյան
Այսօր բոլոր խնդիրները թողած ինչ-որ պրոցեսներ են գնում, որոնք, ըստ իս, միտված են իրենց վերարտադրությանը…
Նախարար. Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են
Գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են...
Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան
Մենք կորցրեցինք ոչ միայն տարածքներ բանակ, այլ նաեւ մեր տղամարդկությունը…
Նիկոլը սուտ է ասում, թե ինքը կանգնեցրեց պատերազմը, իրեն Ռուսաստանը պարտադրեց. Վազգեն Մանուկյան
էդ ի՞նչ բեռ ենք տեղափոխելու, կամ մարդ տեղափոխելու: Ամբողջ նպատակը Նախիջեւանի ճանապարհը բացելն է…
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ
«Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանական կարգավորման խնդիրները...
Եվրոպա՛, ես ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերին, ինչու՞ ձայնդ չէր լսվում. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Մեր երկրում հեղափոխության գործում վճռական դերն ունեցան այսպես կոչված «սորոսականները»…
Ամենաշատ