News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Հայտարարությունում ասվում է.

«30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն ՍՅՈՒՆԻՔԻ  մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ եւ անբեկանելի որոշումը։

Շնորհակալություն եմ հայտնում ՍՅՈՒՆԻՔԻՆ եւ սյունեցիներին, իմ գործընկերներին, գերատեսչություններին՝ որոնց հետ աշխատել եմ, հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության անձնակազմին՝ Սուրեն Պապիկյանի գխավորությամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ մարզպետարանի աշխտակիցներին, մարզի խոշորացված համայնքների ղեկավարներ Գեւորգ Փարսյանին՝ Կապան, Առուշ Առուշանյանին՝ Գորիս, նաեւ՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին եւ Իրինա Յոլյանին, Արթուր Սարգսյանին՝ Սիսիան, Մխիթար Զաքարյանին՝ Մեղրի, Մանվել Փարամազյանին՝ Քաջարան, , Ներսես Շադունցին՝ Տեղ, Մուրադ Սիմոնյանին՝ Տաթեւ, Աշոտ Աղաջանյանին՝ Գորայք, բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին, ովքեր անձնական օրինակ ծառայեցին թե՛  ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պաշտպանելիս, թե՛ ԱՐՑԱԽԻ  համար թիկունք ապահովելիս։ Շնորհակալ եմ ու հպարտ, որ միասին ենք աշխատել։

Շնորհակալ եմ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, դպրոցականներին, տարեցներին, մտավորականներին, արտադրողներին ու անհատ ձեռներեցներին, մարզի արտադրական հսկաներին, բոլոր-բոլորին՝ պատերազմի ողջ ընթացքում՝ դաժան փորձության յուրաքանչյուր օր ու ժամ, թիկունքն ապահովելու ու ԱՐՑԱԽԻ հոգսերը թեթեւացնելու համար։ Շնորհակալ եմ ԱՐՑԱԽԻ մեր գործընկերներին։ Շնորհակալ եմ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորներին՝ շարքայինից մինչեւ գեներալ։

Խոնարհվում եմ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակի առաջ։ ՓԱ՛ՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱ՛Ն բոլորիս։

Հ․Գ․ Շարունակում եմ պաշտոնավարել՝ մինչեւ կառավարության համապատասխան որոշումը։

Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Սյունիքում  այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ եւ անվտանգ սահմանագիծ․ խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել եւ պաշտպանել այն»:

Սիրելի՛ հայրենակիցներ --------------------------------------------- Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները,...

Опубликовано Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration Вторник, 1 декабря 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ