News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքում այսօր՝ դեկտեմբերի 1-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացել են պապը, տատը եւ թոռնուհին, իսկ մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Հացաշենի համայնքապետ Վաչագան Դավթյանը։

Նա պատմեց, որ ուղեւորները Մեծամոր քաղաքից էին գալիս, գնում էին Շիրակի մարզի գյուղերից մեկը. նախնական վարկածով՝ ավտովթարը տեղի է ունեցել՝ ավտոճանապարհի մերկասառույցի պատճառով։

NEWS.am-ին Թալինի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մայրն ու որդին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

«Մեքենայում եղել են 5 հոգի, որից 3-ը մահացել են հենց տեղում։ Շտապ օգնության մեքենայի հասնելը երեւի 5 րոպե էլ չի տեւել, բայց արդեն մահացած են եղել։ Երեխայի մայրն ու մորեղբայրը  տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք։ Նրանց առողջական վիճակը բավարար է, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տղան որեւէ վնասվածք չուներ, մայրը ճակատային հատվածում մի փոքր այրվածք ուներ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից։

Թալինի բժշկական կենտրոնից հայտնեցին նաեւ, որ մահացածների դիերն ուղարկվել են Աշտարակ՝ դատաբժշկական փորձաքննության։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Toyota» (վարորդ՝ Իշխան Մ․ ծնված 1952 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Վարդենիկ Մ․-ն (ծնված 1955 թ.) և Մարգարիտ Ն․-ն (ծնված 2009 թ.) այրվել են, իսկ մյուս ուղևորներ՝ Արմինե Մ․-ն (ծնված 1982 թ.) և Ժիրայր Ն․-ն (ծնված 2003 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 10:24-ին, մարվել` 10:28-ին: 

Թալին-Հացաշեն ճանապարհին «Toyota»-ն բախվել է պատնեշին և հրդեհվել. 3 մարդ այրվել է, որից մեկը՝ երեխա (ֆոտո)

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ