News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մասնագետները ծրագրավորել եւ կյանքի են կոչել շարֆի տեսքով դիսփլեյի գաղափարը, որը կարելի է կրել ինչպես սովորական աքսեսուար, ծալել եւ լվանալ: Այդպիսի շարֆը կարող է հաղորդագրություններ ստանալ եւ «միանալ» ստեղնաշարին, հաղորդում է Planet- today-ը:

Նոր եզակի կտորը ստեղծվել է Շանհայում գիտնականների խմբի կողմից: Դա բարձր մոլեկուլյար ինժեներիայի պրոդուկտ է: Այդպիսի հայտնագործությունն ինքնին հեղաշրջում է եւ առաջընթաց տեխնոլոգիաներում, որոնք, հատկապես, պիտանի կլինեն խոսքի խանգարում ունեցող մարդկանց կյանքում:

Արդեն վաղուց ամենօրյա շրջանառության մեջ առկա է դիսփլեյներով եւ այլ գործառույթներով հագուստ: Սակայն այդ իրերը շատ փխրուն են եւ հեշտությամբ են վնասվում ամենօր կրելու դեպքում: Բացի այդ, դրանք օդաթափանց չեն կամ չեն կարող երկար պահպանել ձեւը:

Այդ իրի հզորությունը սահմանափակ է, ինչը պաշտպանում է կտորը տաքանալուց: Այժմ այդ նորամուծությունն անցել է բոլոր անհրաժեշտ թետերն ու հնարավոր է՝ շուտով կարտադրվի արդյունաբերական ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ