News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում գյուղական տարածք գնալու ճանապարհին դարանի մեջ հայտնվելով՝ սպանվել են 13 ոստիկաններ ու քննիչներ, հայտնում է Guardian-ը:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ ոստիկանության 8 աշխատակիցներ եւ 5 քննիչներ զոհվել են Կոատեպեկ Խարինաս համայնքում դարանի մեջ ընկնելով:

«Սա մեքսիկական պետության հանդեպ վիրավորանք է, եւ մենք տոտալ ուժով ու օրենքի աջակցությամբ կպատասխանենք»,- հայտարարել է Մեխիկո նահանգի անվտանգության նախարար Ռոդրիգո Մարտինես-Սելիսը: Նահանգի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ սպաները տարածք էին մեկնել «հանցավոր խմբավորումների դեմ պայքարի համար»:

Համացանցում հրապարակված լուսանկարներում պատկերված են սպաների արյունաշաղախ մարմինները, որ նետված են հանցագործության վայրում, ինչպես նաեւ սպիտակ փիքափ՝ ծածկված փամփուշտների անցքերով:

Մեքսիկայում սովորական բան են ոստիկանության վրա հարձակումները, քանի որ երկիրը բախվում է թմրակարտելների եւ կազմակերպված հանցավորության հետ, սպանությունների մակարդակը մնում է անփոփոխ բարձր: Causa en Común հակաքրեական հասարակական կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականին սպանվել են առնվազն 524 մեքսիկացի ոստիկաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ