News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն, թե ինչ հատկանիշներով, դեռ հայտնի չէ։

«Առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումներով՝ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,– NEWS.am-ի հետ զրույցում այսօր ապրիլի՝ 15–ին, ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Իր նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, չի  շտապում մեկնաբանություն տալ նաեւ Վարդազարյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ներողություն, բայց այս պահին չեմ մեկնաբանում որեւէ բան»։

Հարցին՝ արդյոք սա իր նկատմամբ ճնշում համարո՞ւմ է, Վարդազարյանը նշեց, որ  բոլոր հարցերին վաղն առավոտյան կպատասխանի։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, ԲԴԽ–ն լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը։ Սակայն, այս պարագայում քրեական գործ է հարուցվել, առանց այդ համաձայնության։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատախազության ծանուցման մեջ նշվում է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, այդուհանդերձ, ԲԴԽ-ին չեն դիմել  համաձայնությունը ստանալու համար։

Գլխավոր դատախազությունից էլ պարզաբանեցին, որ նման համաձայնությունը անհրաժեշտ է, եթե քրեական հետապնդումը հարուցվում է դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ, իսկ տվյալ դեպքում նման խնդիր չկա։

Ըստ Բեքմեզյանի՝ եթե քրեական գործ է հարուցվում ԲԴԽ նախագահի նկատմամբ, ապա նրա  լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են։ Այդ պարագայում  ԲԴԽ տարիքով ավագ անդամը ժամանակավորապես կատարում է ԲԴԽ նախագահի պարտականությունները՝ մինչեւ քրեական գործի հարցի վերջնական լուծումը։ Սա նշանակում է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին` այս պահին ո՞վ է կատարում ԲԴԽ նախագահի պարտականությունները, Բեքմեզյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով, դեռ Ռուբեն Վարդազարյանն  է կատարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ