Բելառուսն ագրոքաղաքներ կկառուցի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, գրում է Բելառուսի Համազգային հեռուստատեսությունը:
Խոսքն ամբողջ ենթակառուցվածքի վերականգնման մասին է. կհայտնվեն ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ սոցիալական հաստատություններ (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ): Այժմ քննարկվում են համալիր շինարարության մանրամասները:
Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության փուլի մասին խոսվել է ամենաբարձր մակարդակով անցյալ շաբաթ երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: