Իսրայելի բանակը սկսել է «հարվածների ալիք» Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռակոծմանը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը:

«Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում ահաբեկչական օբյեկտների ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՀԱՄԱՍի «Ալ Քասամ» ռազմական թեւի ներկայացուցիչ Աբու Օբայդան հայտարարել էր, որ Իսրայելն ունի ժամանակ մինչեւ 18:00-ն Արեւելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի եւ Շեյք Ջարախ շրջաններից զինվորներին դուրս բերելու համար:

Իսրայելի բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունների համաձայն՝ շուրջ 150 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ, որոնցից տասնյակ հրթիռներ կասեցվել են «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից: