News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արել է բավականին կասկածելի հայտարարություններ Կանադայի եւ Ֆրանսիայի հասցեին:

«Երբեմն երկրները, որոնք գտնվում են աշխարհի մյուս ծայրում, անում են հայտարարություններ, որոնք կապված են հակամարտության կամ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների հետ: Դա անթույլատրելի է: Որպես օրինակ՝ կարող եմ բերել Կանադային: Վերջերս ինձ հայտնել են, որ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Ադրբեջանի կապակցությամբ, մեր ներքին գործերի վերաբերյալ: Ի՞նչ իրավունքով: Ո՞վ է նրան այդ իրավունքը շնորհել: Հնարավո՞ր է՝ դա գերտերություն է, իսկ մենք չգիտեինք: Կարո՞ղ է դա երկրորդ Լյուքսեմբուրգն է, հայտնվել է երկրորդ գերտերություն, իսկ մենք տեղյակ չեինք: Թող զբաղվեն իրենց գործերով»,-հայտարարել է Ալիեւը Արդբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Ես հերքում եմ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները: Մենք բազմիցս մեր պահանջներն ենք հայտնել ֆրանսիական կողմից, որպեսզի հանգիստ թողնեն մեզ: Գնացեք եւ զբաղվեք ձեր գործերով: Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչը ժամանում է Երեւան, հայտարարում, որ Ֆրանսիայի Սենատը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը: Երբ մենք դիմում ենք Ֆրանսիայի կառավարարական մարմիններին այդ հարցով, մեր բողոքն ենք հայտնում, մեզ ասում են՝ ուշադրություն չդարձնել, դա օրենսդիր մարմին է, այն չի արտացոլում իշխանության դիրքորոշումը: Լավ, իսկ արտաքին գործերի նախարարությունը նույնպես չի արտացոլո՞ւմ կառավարության դիրքորոշումը: Այդ ի՞նչ հայտարարություններ են: Թող զբաղվեն իրենց գործերով»,-շարունակել է վրդովվել Ադրբեջանի նախագահը:

Ալիեւի առանձնահատուկ վրդովմունքին է արժանացել միջազգային հանրության արձագանքն այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» վերաբերյալ: «Ֆրանսիայի թանգարաններում ցուցադրվում է Ալժիրի ազգային շարժման սպանված առաջնորդների կրիան: Նայեք ձեզ հայելու մեջ, քանի անգամ ես պետք է ասեմ այդ մասին: Պետք է ասեմ լրագրողներին, օտարերկրյա լրագրողներին, արտասահմանյան քաղաքական գործիչներին: Ես պետք է ասեմ լռելու փոխարեն: Սակայն նրանք նույնպես թող զբաղվեն իրենց գործերով: Նրանք նույնպես խրվել են խնդիրների մեջ: Նրանք ունեն հազարավոր խնդիրներ»,-հայտարարել է Ալիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ