Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը իր պարտականությունները կստանձնի մինչեւ ամսվա վերջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՌԴ ՊՆ աղբյուրը:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել է խաղաղապահ ուժերի հրամանատարի ռոտացիայի եւ գեներալ Ռուստամ Մուրադովի փոխարինման մասին:
Գեներալ Ավդեեւը շուտով կժամանի տարածաշրջան եւ մինչեւ ամսվա վերջ կստանձնի իր պարտականությունները:
Գեներալ Ավդեեւը ծնվել է 1967 թվականի մայիսի 17-ին Տաշքենդում:
Ավարտել է Սվերդլովսկի Սուվորովի անվան ռազմական ուսումնարանը: Ծառայել է Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի տարբեր հրամանատարական դիրքերում:
2019 թվականից՝ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է: Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում ռազմական գործողությունների մասնակից է: