News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը այսօր` մայիսի 15-ին, Սյունիքում կմասնակցի շարունակվող բանակցություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը` հավելելով, որ բանակցությունները սկսելու են 15:00-ից:

«Երեկվա բանակցություններն արդյունք չեն տվել, սպասում ենք այսօրվա բանակցություններին, որին մասնակցելու է նաեւ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Ադրբեջանցիները Ակներ գյուղի վերեւի մաս են առաջացել, որի հետեւանքով Գորիս քաղաքն ընկնում է նրանց անմիջական նշանառության տակ»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ մարզի բնակչությունը վախեցած չէ, ուղղակի անորոշ վիճակի մեջ է գտնվում այս պահին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ