News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը, ով 2009 թվականից հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ, հեռանում է զբաղեցրած պաշտոնից։

Այս տեղեկությունը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել է Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

«Այո, Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից»։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ