News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք չգիտենք՝ փաստաթուղթ կա թե չկա: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունի: Այս մասին մայիսի 20-ին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նրա խոսքով, իրադարձությունները զարգանում են սրընթաց, այս հարցի հասցեատերը Հայաստանի կառավարությունն է:

«Ես, որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, այլ պատասխան չունեմ: Ելնելով իմ մանդատից՝ ավելին ասել չեմ կարող: Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը, չեմ մասնակցել դրա վերաբերյալ քննարկումներին, եթե դա կա»,- ընդգծեց նա:

Սեւ լճի իրավիճակի շուրջ բանակցությունները, ինչպես բացատրեց պաշտոնյան, հիմնականում ընթանում են ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ:

«Մենք գիտենք, որ երեկ ադրբեջանցիները չեն եկել: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Այսօրվա գործընթացները ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ եւ խախտում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի տարածքը: Սա բանակցությունները շարունակելու պարտադիր քայլ է: Ադրբեջանը փորձում է այդ տարածքները ներկայացնել որպես իր սեփական՝ վկայակոչելով ինչ-որ խզբզած A4 թուղթ, որը քննարկման առարկա չի կարող լինել»,- հավելեց Ադոնցը:

Փոխնախարարը ողջունեց Սյունիքի մարզ այցելելու Եվրամիության պատվիրակության ղեկավարի եւ ԵՄ երկրների դեսպանների որոշումը:

Նշենք, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ ԵՄ երկրների դեսպանները այցելել են Սյունիքի մարզ, եղել են Սեւ լճի հարակից տարածքում, ինչպես նաեւ հանդիպել են մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ