News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությանը: Գրառումը՝ ստորև.

«Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»:

Ի պատասխան այս առիթով լրագրողների հարցումներին, Առաջին նախագահի անունից հայտնում եմ.

Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում մեղադրում է Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին:

Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին:

Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի: Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից: Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» դաշինք. «ՔՊ»-ի կամավորականների ջոկատը չի մասնակցել ռազմական գործողություններին
«Նրանք մասնակցել են լոգիստիկ եւ ինժեներական աշխատանքներին...
Ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն պետք է իրականացնեին, որ սահմանը փակ լիներ. ԱԺ նախագահը՝ Սեյրան Օհանյանին
Ինչ պետք է անեին պատգամավորները: պատկերացնենք պատերազմ է, նոյեմբեր-հոկտեմբեր ամիսներն է, այդ գործողությունները կնկարագրե՞ք...
Ռուս խաղաղապահները բուժօգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների 120 բնակչի
Ռուս խաղաղապահները բուժօգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերի բնակիչներին...
Գիշերը եւ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը...
Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում Ղարաբաղի 27 հենակետերում
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են օբյեկտների ու տեղանքի ականազերծումը․․․
Հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն, որից 3–ը խաղաղապահների միջնորդությամբ է փոխանցվել հայկական կողմին
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն...