Հուլիսի 12-ին ՍԴ նիստը շարունակվել է պատասխանողին ուղղված հարցերով: «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին է հասցեագրել Նիկոլ Փաշինյանի մեջբերումը, որն արել է պատգամավորության տարիներին՝ 10.09.2013 թ.: «Ձեր անմիջական մասնակցությամբ կեղծվել են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեղծվե՞լ են»,-հարց ուղղեց Զոհրաբյանը: «Ոչ, կեղծումներ չեն եղել»,-ասաց Մուկուչյանը՝ այդպիսով կտրուկ հերքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ երբ է վերջին անգամ Մուկուչյանը շփվել Նիկոլ Փաշինյանի հետ: «Երբեք»,-պատասխանեց Մուկուչյանը:
Զոհրաբյանը հիշեցրեց, որ 10.06.2021 թ. «Նյուզպրես»-ում հրապարակվել է Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ: «Դա լկտի սուտ է»,-հայտարարեց Մուկուչյանը:
Հարցին, թե ինչու ԿԸՀ-ն չի միջամտել նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությանը, Մուկուչյանը համարեց, որ հանձնաժողովը լիազորված չէր: Հարցին, թե ինչու է ընտրությունների արդյունքներով երկու որոշում ընդունվել՝ 183А եւ 184А, Մուկուչյանը վստահեցրեց, որ այդ հարցին երեկ մանրամասն պատասխանել է: Ինչո՞ւ էին ծրարները թափանցիկ հարցին Մուկուչյանը պատասխանեց. «Մենք երեկ դատարանին ներկայացրեցին ծրարները, դրանք թափանցիկ չեն»: Նրա խոսքով՝ եթե նման խնդիր լիներ, ապա աղմուկ կբարձրանար քվեարկության օրը: Ինչ վերաբերում է թափանցիկ ծրարով լուսանկարին, Մուկուչյանը նշեց, որ լուսանկարն արվել է հավելյալ լուսավորությամբ:
«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը նախ հետաքրքրվեց՝ արդյոք օրենքները պետք է միանման կիրառվեն երկրի ողջ տարածքում: «Իհարկե»,-ասաց Մուկուչյանը: Խոսքը ծրարների եւ քվեաթերթիկների՝ չհրկիզվող պահարաններում պահելու մասին է: ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ խախտում չի տեսնում, քանի որ պահարանների անհրաժեշտ թվի տեղադրումն անհնար է եղել քվեաթերթիկների մեծ թվի պատճառով, եւ սենյակը , որտեղ դրանք պահվել են, իրենից ներկայացրել է պահեստ:
Մուկուչյանը վստահեցրեց, որ գողության դեպքեր չեն եղել, ինչին կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց, որ տեղադրման հնարավորություն եղել է: Մուկուչյանը չհամաձայնեց: Նախորդ ընտրությունների հետ համեմատության հետ նույնպես չհամաձայնեց:
«Եթե ինչ-որ մեկը փորձեր տպագրել ավելի շատ ակցիզային դրոշմանիշներ եւ օգտագործեր, ապա միանգամից դա կբացահայտվեր»,-վստահեցրեց Մուկուչյանը:
Կուսակցության ներկայացուցիչը շարունակեց հետաքրքրվել, թե որտեղ են երաշխիքները, որ ավելի շատ չի տպագրվել, օրինակ՝ իշխանության պատվերով: Մուկուչյանը հերքեց այդ հայտարարությունը:
Մուկուչյանը դժվարացավ պատասխանել սահմափակ հնարավորություններով մարդկանց համար հասանելի ընտրատեղամասերի մասին հարցին: Նա մեջբերեց Փաշինյանին, ով ընտրություններից մեկ օր առաջ խոսել էր կաշառքի աննախադեպ թվի մասին: Գալստյանի խոսքով՝ Փաշինյանը քաղաքականության մեջ փորձառու մարդ է, գիտի նախորդ ընտրությունների խայտառակությունների եւ կաշառքի թվի մասին…Մուկուչյանին նման փաստերը հայտնի չեն: Ինչ վերաբերում է ձայների հաշվարկի ժամանակ հոսանքազրկումներին, Մուկուչյանը նշեց, որ էլեկտրականության բացակայության ժամանակ տեսախցիկները չեն աշխատել:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը Մուկուչյանին ուղղված հարց չուներ:
Դատավոր Խունդկարյանը հարցեր ուղղեց ԿԸՀ նախագահին՝ կապված քվեարկության արդյունքների , հնարավոր խախտումների, քվեարկության օրը էլեկտրականության անջատման, մյուսների փոխարեն քվեարկելու հետ: Վերջին կետով Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն չի ստացել նման ոչ մի հայտարարություն:
Դատավոր Խունդկարյանը հիշեցրեց, որ դատարանը չեղարկել է ԿԸՀ որոշումը այն հիմքով, որ ԿԸՀ-ն ոչ լիարժեք ձեւակերպումներ է ներկայացրել: Այսինքն, ԿԸՀ-ն օգտագործել է ձեւակերպման հղումը, որն ուժի մեջ է մտնելու միայն 2022 թվականի հունվարին: Այն հաղորդագրությունների հետ կապված, որ որոշ հասցեներով չեն գտնվել քվեարկած ընտրողներ, Մուկուչյանը պարզաբանեց, որ ցուցակները կազմում է ոստիկանությունը: Սակայն նա հիշեցրեց, որ մարդը կարող է գրանցված լինել մի վայրում, փաստացի ապրել եւ քվեարկել այլ վայրում, եւ որ խախտումներ չկան: Մուկուչյանը նաեւ նշեց, որ ընտրողներին պատշաճ կերպով տեղեկացրել են քվեարկության կարգի մասին, ինչի մասին խոսում է անվավեր քվեաթերթիկների թիվը: Ագրեսիվ հռետորաբանության հետ կապված՝ Մուկուչյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն բամզիցս համապատասխան կոչեր է արել:
ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ զինծառայողների ցուցակներում չեն կարող լինել նրանց հարազատները, իսկ ընդհանուր առմամբ կարգն այնպես է, որ լինելով մի ցուցակում՝ քաղաքացին բացառվում է մյուսներից: Դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք իրավիճակի վրա ազդում է քաղաքացիների մեծ թվի չմասնակցությունը: Մուկուչյանը նկատեց, որ եթե քաղաքացին որոշում է չմասնակցել, ապա դա նրա իրավունքն է, եւ այդպիսով ազդեցություն չկա:
Դատավոր Պետրոսյանը Մուկուչյանին խնդրեց հաստատել բոլոր չորս դիմումների եւ փաստաթղթերի ստացումը: Մուկուչյանն ասաց, որ ստացվել են հավելյալ փաստաթղթեր, եթե անհրաժեշտություն լինի, ապա ԿԸՀ ներկայացուցիչները կպատասխանեն եզրափակիչ խոսքում:
Երրորդ կողմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր հնչեցրեց՝ կապված դիմումներում նշված խախտումների հետ՝ ԿԸՀ նախագահին հնարավորություն տալով պարզաբանել: Թվարկումը ընդհատեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ խնդրելով դատավորին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարցը ուղղվի որպես հարց, այլ ոչ թե որպես պնդում: ՍԴ նախագահ Դիլանյանը խնդրեց խմբավորել հարցերը, քանի որ իրավիճակը կարող է անվերջ թվարկման վերածվել: Բադասյանը հայտարարեց, որ դա հնարավոր չէ: Այդ դեպքում, ինչպես ասաց Դիլանյանը, պետք է հարցն ուղղել հարցական ինտոնացիայով:
Այսպիսով, ինչպես եւ ակնկալվում էր, Մուկուչյանի պարզաբանումն այն է, որ խախտումներ չեն գրանցվել կամ էլ հանգամանքների պարզաբանումը այլ մարմինների իրավասության շրջանակում է:


























